Telcell տերմինալներում հասանելի են ASHIB-ի ծառայությունները

03.09.2012 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը եւ Արդշինինվեստբանկը պայմանագիր են կնքել, որի շրջանակներում բանկի ծառայությունները ներկայացված կլինեն բոլոր MegaPay եւ Telcell վճարային տերմինալների էկրաններին:

Առաջին ծառայությունը, որը Արդշինինվեստբանկը կմատուցի ինքնասպասարկող տերմինալների միջոցով, «քարտային հաշիվների համալրման ծառայությունն է»: Այսուհետ ավելի քան 700 տերմինալների միջոցով Բանկի քարտապանները 24/7 ռեժիմով կկարողանան համալրել իրենց քարտային հաշիվները: Օպերացիոն գործընթացը կտեւի մեկ րոպեից պակաս, որից հետո վճարողը կստանա SMS ծանուցում/կարճ հաղորդագրություն` վճարման կատարման մասին:
                                     
«Հուսով ենք, որ բանկի հետ համատեղ տվյալ ծառայության մեկնարկը առաջին քայլն է, եւ մենք աստիճանաբար կընդլայնենք համագործակցությունը` ավելացնելով բանկի ծառայությունները, որոնք կներկայացվեն Telcell-ի միջոցով», - ասել է
«Թել-Սել» ՓԲԸ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

Արդշինինվեստբանկի մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ Արմեն Գասպարյանն ասել է, որ«Telcell-ի հետ համագործակցությունը Բանկի քաղաքականության շարունակությունն է` բարելավելու եւ ներդնելու նորարարական պրոդուկտներ եւ ծառայություններ»:
 
Telcell տերմինալներում Արդշինինվեստբանկի ծառայությունները կարելի է գտնել «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ» ենթաբաժնում:

Դիտում՝ 6028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW