Անելիք Բանկը գործարկել է «էքսպրես ուսանողական վարկեր»

29.08.2012 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը առաջարկում է նոր վարկատեսակ` «Էքսպրես ուսանողական վարկեր»:

«Վարկատեսակի առավելություններից առանձնանում են վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը, որը սահմանվել է 24 ժամ, ինչպես նաեւ վարկի տոկոսադրույքը: Եթե հաճախորդը վարկը մարելիս ուշացումներ չի ունեցել, ապա հաջորդ անգամ այս վարկը ստանալիս վարկառուն կստանա 14% զեղչ վարկի տարեկան տոկոսադրույքից, այսինքն՝ վարկը կտրամադրվի 16,25% տարեկան տոկոսադրույքով, իսկ նման տոկոսադրույքով նմանատիպ վարկեր դեռեւս շուկայում առկա չեն»,- հայտնել են բանկում:

Վարկը տրամադրվում է մինչեւ 1 տարի ժամկետով առանց գրավադրման, եւ վարկի առավելագույն գումար է սահմանվել ուսանողի 1 ուսումնական տարվա վարձի չափը:   Որպես վարկառու կարող է հանդես գալ ուսանողը, եթե լրացել է նրա 18 տարին, կամ ուսանողի ընտանիքի անդամը, ով ունի կայուն եկամուտ եւ ապահովված է աշխատանքով:

«Բանկն այս վարկատեսակի համար կպահանջի ընդամենը 1 համապատասխան երաշխավոր: Հուսով ենք, բանկին կհաջողվի իր ուժերի ներածին չափով բարձրացնել կրթության հասանելիությունը», - նշել է Անելիք Բանկի վարկավորման վարչության պետի տեղակալ Արթուր Ասատրյանը:

Դիտում՝ 2202
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW