Գագիկ Մինասյանը հակադարձել է Fitch-ին

28.08.2012 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանում արձանագրված ընդամենը 2,3% գնաճը հույս է ներշնչում, որ միջազգային շուկայում սպասվող բարձր գնաճային միտումները 2012-ի արդյունքներով չեն բերի գնաճի նպատակադրված ցուցանիշից (4% +/- 1,5 տոկոսային կետ) շեղման, ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
 
Մեկնաբանելով Fitch գործակալության հրապարակումը, ըստ որի Հայաստանի դիմադրողականությունը արտաքին շոկերի նկատմամբ ավելի ցածր է, քան 2008-ին՝ հաշվի առնելով պետական պարտքի ավելի բարձր մակարդակը, Գագիկ Մինասյանն ասել է, որ չնայած պետական պարտքի ավելի բարձր մակարդակին, Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը արտաքին շոկերի նկատմամբ, ի հաշիվ դիվերսիֆիկացման, շատ ավելի բարձր է, քան 2008-ին:

«Պետական պարտքի մասին խոսելիս անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ դրա զգալի մասի սպասարկումն ընկնում է ոչ թե պետբյուջեի, այլ մասնավոր հատվածի վրա՝ հաշվի առնելով ներգրաված միջոցների բաշխումը տնտեսվարող սուբյեկտների միջեւ»,- ասել է Գագիկ Մինասյանը:

Դիտում՝ 1618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW