Սերգո Կարապետյան. Գյուղապահովագրությունը դեռ օրակարգային չէ

24.08.2012 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ասել է, որ գյուղատնտեսության ապահովագրությունը դեռեւս օրակարգային խնդիր չէ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սերգո Կարապետյանն ասել է, որ այս խնդիրը  քննարկվելու է Եվրամիության մասնագետների այցի շրջանակներում, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:

“ԵՄ մասնագետներին հրավիրել ենք խորհրդատվություն տրամադրելու: Հնգօրյա այցի շրջանակներում նախարարության աշխատակիցների, մարզպետների եւ պատգամավորների մասնակցությամբ կքննարկվեն նաեւ ջրային համակարգի եւ հողերի ռացիոնալ օգտագործման խնդիրները”,- ասել է նա:

Դիտում՝ 2023
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW