Հայաստանի բնակչության ¼-րդից ավելին աղքատ է

22.08.2012 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այսօր ասել է, որ Հայաստանում գործազրկության աճ չի նկատվում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած ասուլիսում Վարդան Արամյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում է գործազրկության աճ նկատվում:

«Հայաստանում գործազրկությունը կազմում է մոտավորապես 18%: Դրա աճի ցուցանիշներ չեն նկատվում»,- ասել է փոխնախարարը:
 
Վարդան Արամյանի ներկայացրած տվյալներով, աղքատության մակարդակը Հայաստանում ներկայումս կազմում է 27.6%: 2008 թ-ին աղքատության ցուցանիշը 23% էր:

Անդրադառնալով ՀՀ կառավարության արտաքին պարտքին՝ Վարդան Արամյանը փոխանցել է, որ այն կազմում է $3.6 մլրդ: Նրա խոսքով, 2013 թ-ին պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի $273 մլն:

Դիտում՝ 4792
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW