Ֆինանսների փոխնախարար. «Այսօր մենք ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն»

22.08.2012 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասել է, որ «այսօր մենք ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած ասուլիսում Վարդան Արամյանն ասել է, այս 2012թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը երկրում աճել է 7.7%-ով:

Փոխնախարարի ներկայացրած տվյալներով, այս տարվա առաջին 6 ամիսներին
արդյունաբերության արտաադրությունում գրանցվել է 13% աճ, որից միայն 8.1%-ն է բաժին ընկել մշակող արդյունաբերությանը:

«Սա փաստում է, որ բացի հանքարդյունաբերության ոլորտից աճ է նկատվում նաեւ այլ ոլորտներում»,- ասել է փոխնախարարը:

Գյուղատնտեսության ասպարեզում այս տարվա հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է 8% աճ:

Դիտում՝ 6039

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW