ԿԲ. ՀՀ բանկերը չունեն թղթակցային հաշիվներ Իրանում եւ Հայաստանում գործող Մելլաթ Բանկում

22.08.2012 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Reuters գործակալության հոդվածը ոչ պրոֆեսիոնալ վերլուծության արդյունք է, այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դանիել Ազատյանն ասել է, որ, քանի որ հայաստանյան բանկերի համար ԵՄ եւ ամերիկյան բանկերի հետ համագործակցության նախապայման է իրականան բանկերի եւ ընկերությունների հետ հարաբերություններ չունենալը, ոչ մի հայկական բանկ չունի թղթակցային հաշիվ Մելլաթ Բանկում, ինչպես նաեւ թղթակցային հարաբերություններ Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:

Ասվածը վերաբերում է նաեւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին, որը, Reuters-ի փոխանցմամբ, գործարքներ է իրականացնում իրանցի անհատների եւ ընկերությունների հետ:

«Ինչ վերաբերում է բուն Մելլաթ Բանկին, ապա վերջինիս հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր եւ միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: Թեեւ բանկի ակտիվները միջազգային պատժամիջոցների պատճառով նվազել են շուրջ 50%-ով, սակայն բանկի ցուցանիշներն առողջ են չեն տալի բանկի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու հիմքեր», - ասել է Դանիել Ազատյանը:
 
Նա նշել է, որ հայկական կողմն արեւմտյան կոլեգաների հետ բազմիցս քննարկել է Հայաստանի եւ Իրանի միջեւ բանկային հարաբերությունները եւ քանի որ Հայաստանն ու Իրանը սերտ առեւտրային հարաբերությունների մեջ են եւ ունեն փոխադարձ ապրանքաշրջանառություն, ակնհայտ է, որ այն պետք է ֆինանսավորվի բանկային համակարգի միջոցով: Դանիել Ազատյանը հավելել է նաեւ, որ Հայաստանը փողերի լվացման առումով երբեք չի դասվել ռիսկային երկրների շարքին եւ երբեւէ չի ստացել պաշտոնական զգուշացումներ:

Reuters գործակալությունը երեկ հոդված էր հրապարակել, ըստ որի Իրանը հայաստանյան բանկերի միջոցով փորձում է շրջանցել իր ֆինանսական համակարգի վրա տարածվող պատժամիջոցները:

Դիտում՝ 11398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW