ՎՏԲ -Հայաստանը հանգստյան տան տարածք է նվիրաբերել «Լիարժեք կյանք» ՀԿ-ին
20.08.2012 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /





Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկը նվիրաբերել է «Էլեն» հանգստյան տան տարածքը «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը (ՀԿ), որը զբաղվում է երիտասարդ սերնդի զարգացման, այդ թվում` հաշմանդամ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հարցերով:
«Էլեն» հանգստյան տան տարածքը «Լիարժեք Կյանք» ՀԿ-ին հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Ստեփանավան քաղաքի մերձակայքում գտնվող «Էլեն» հանգստյան տանը:
Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին ՎՏԲ-Հայաստան բանկում, նվիրաբերության գաղափարը ծնվել էր դեռ 2010 թ-ին, երբ «Լիարժեք Կյանք» ՀԿ-ն ամառային ներառական ճամբարների կազմակերպման համար հարմար վայր էր փնտրում:
Ի պատասխան «Լիարժեք Կյանք»-ի խնդրանքին` տրամադրել բանկին պատկանող «Էլեն» հանգստյան տունը ամառային շրջանում ճամբարներ կազմակերպելու համար, ՎՏԲ-Հայաստան բանկը ընդունեց կոլեգիալ որոշում հանգստյան տան տարածքն ամբողջությամբ`450 քմ մակերեսով, նվիրաբերել ՀԿ-ին :
Այս կապակցությամբ բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսեւը նշել է. «Մենք ուրախությամբ ենք հանձնում «Էլեն » հանգստյան տան տարածքը «Լիարժեք Կյանք» ՀԿ-ին եւ հուսով ենք, որ այստեղ կկազմակերպվեն ամառային ճամբարներ ինչպես առողջ, այնպես էլ սահմանափակ կարողություններով երեխաների համար: Մենք հույս ունենք, որ այս ճամբարը սահմանափակ կարողություններով երեխաների կօգնի դառնալ քիչ ավելի երջանիկ»:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: