IPSC. ՎՏԲ-Հայաստանը առաջատարն է Հայաստանում բրենդի ճանաչելիությամբ

20.08.2012 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկը առաջատարն է Հայաստանի բանկերից իր բրենդի ճանաչելիությամբ, վկայում է «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի հետազոտությունը:

Վերջին հարցումն անց է կացվել Երեւանում եւ Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 1200 հոգի, հայտնել են բանկում:

Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին իմացության մակարդակը, ինչպես նաեւ հուշմամբ իմացության մակարդակը: Հետազոտությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Երեւանի եւ մարզերի տվյալների վերաբերյալ: Հետազոտությունը նաեւ իր մեջ ներառում է այլ հարցեր եւ փոփոխական տվյալներ, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել Հայաստանի բանկերի իմիջի դրությունը, նրանց հանդեպ վստահության մակարդակի ընդհանուր պատկերը եւ այլն:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ՎՏԲ-Հայաստան բանկը Top of mind ցուցանիշով հանդիսանում է առաջատարը Հայաստանում (ամենից հաճախ հարցման մասնակիցները առաջին բանկ նշել են ՎՏԲ-Հայաստան բանկը), ինչպես նաեւ բանկն ունի ամենամեծ ցուցանիշը ընդհանուր ինքնաբուխ գիտելիքներով մարզերում, Երեւանում եւ ընդհանուր առմամբ ամբողջ Հայաստանում:

Հետազոտության արդյունքների վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է ամենահայտնի բանկը Հայաստանում, իսկ ՎՏԲ բրենդը՝ առավել ճանաչվածը:

Դիտում՝ 5669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW