Այս տարի Վանաձորի քիմկոմբինատը կսկսի պարարտանյութ արտադրել

16.08.2012 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այս տարի Վանաձորի քիմիական կոմբինատը կսկսի բարձրորակ պարարտանյութ արտադրել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը այս մասին ՀՀ կառավարության այսօր կայացած հերթական նիստում հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

«Սա նշանակում է, որ ապագայում մենք կկարողանանք պահանջարկն ամբողջությամբ ապահովել տեղական արտադրության պարարտանյութով: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս պահին 5000 տոննա ենք ներմուծում, իսկ մնացած պահանջարկն արդեն կբավարարենք տեղական արտադրության պարարտանյութով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի փոխանցմամբ, գյուղացիներին մատակարարվելիք պարարտանյութի գինը մնում է նույնը, տարբերությունը սուբսիդավորելու է պետական բյուջեից

Կառավարությունն այսօր հաստատել է երկրի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որն իրականացվել էր գարնանացանի ժամանակ։

Դիտում՝ 3165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW