Կոնվերս Բանկը մասնաճյուղ է բացել «Գլոբալ Մոթորս» ավտոսրահի տարածքում

14.08.2012 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս Բանկը նոր` սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ է բացել  «Գլոբալ Մոթորս» ավտոսրահի տարածքում  (Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Երեւան-Սեւան մայրուղու աջակողմյան հատված):

Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններ են հանդիսանալու հաճախորդների եւ նրանց հաշիվների վճարահաշվարկային սպասարկումը, առանց հաշվի բացման փոխանցումների իրականացումը, արտարժութային գործառնությունները, ինչպես նաեւ բանկի կողմից մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

Մասնաճյուղի կողմից ավտոսրահի հաճախորդներին տրամադրվելու է բանկի ավտովարկավորման պայմանների մասին ընդհանուր տեղեկատվություն: Տեղակայված լինելով  «LADA» ավտոսրահում` մասնաճյուղը սպասարկելու է նաեւ OPEL եւ HYUNDAI ավտոսրահների հաճախորդներին:

Դիտում՝ 2798

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW