Մանչեսթեր Յունայթեդի IPO-ն խոշորագույնն է սպորտի պատմությունում

10.08.2012 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբը Նյու-Յորքում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) արդյունքում ներգրավել է $233.2 մլն, ինչը սպասվածից $100 մլն-ով պակաս է, գրում է Ռեյթերսը:

IPO-ի ընթացքում, որին վաճառվել է 16,7 մլն բաժնետոմս, ֆուտբոլային ակումբը գնահատվել էր $2,3 մլրդ: Տեղաբաշխումից առաջ ակումբի սեփականատերերը գնահատում էին այն $1 մլրդ-ով ավել:

Այդուհանդերձ, Մանչեսթեր Յունայթեդի տեղաբաշխումը դարձել է սպորտի պատմությունում խոշորագույն IPO-ն: Բաժնետոմսերի վաճառքից ստացված միջոցներն ակումբի ղեկավարությունը նախատեսում է ուղղել խոշոր պարտքերի մարմանն ու նոր խաղացողների ձեռքբերմանը:

Դիտում՝ 2016

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW