Երեւան: Մեդիամաքս: Գեոթիմ ընկերությունը Հայաստանում կներդնի ընդհանուր առմամբ մոտ $ 450 մլն:Այս մասին ասված է այսօր ընկերության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող Գեոթիմը հայտնել է, որհանքի զարգացման եւ երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտին հասցնելու նպատակով ներդրումները կկազմեն մոտավորապես $ 250 մլն: «Հանքի շահագործման փուլում նախատեսվում է իրականացել եւս մոտավորապես $ 200 մլն ներդրում: Արդյունահանման առավելագույն հզորության ընթացքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե տարեկան վճարել մոտավորապես $ 86 մլն», - ասված է հաղորդագրության մեջ:Ամուլսարի վերաբերյալ ս.թ. ապրիլի 18-ին բնապահպանության նախարարությունում կայացած հանրային քննարկումներից հետո, շահագրգիռ կողմերը նախարարությանը գրավոր ներկայացրել են իրենց մտահոգությունները: Դրանք հանձնվել էին Գեոթիմ ընկերությանը, որը մանրամասն պատասխանեց բոլոր հարցադրումներին: Մասնագիտական բարձր մակարդակով անդրադարձ է եղել Ջերմուկի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ շահարկումներին, Սեւանի ավազանի պետական հատուկ հանձնաժողովի հարցադրմանը` Սեւանի վրա հնարավոր ազդեցության եւ նախագծի հետ կապված բոլոր այլ մտահոգությունների վերաբերյալ: Այս աշխատանքին մասնակցել էին ինչպես Գեոթիմի, այնպես էլ միջազգային հեղինակավոր Wardell Armstrong International եւ Golder Associates անկախ խորհրդատվական ընկերությունների մասնագետները: Մանրակրկիտ հետազոտությունների հիման վրա տրված այս պարզաբանումները հանձնվել են շահագրգիռ կողմերին, ինչպես նաեւ հնչել են Բնապահպանության նախարարությունում ս.թ. հուլիսի 30-ին կայացած հանրային քննարկման ընթացքում, որից հետո բնապահպանության նախարարությունը դրական գնահատական է տվել եւ հաստատել շահագործման այս փուլի համար ներկայացված «Բնապահպանության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականին» (ՇՄԱԳ): Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված պահանջների համաձայն, Գեոթիմը պարտավորվել է կատարել օրենքով նախատեսված փորձաքննություններ եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի մի շարք միջոցառումներ: Նախարարության կողմից կառաջարկվի միջազգային անկախ փորձագիտական ընկերություն` Գեոթիմի միջազգային Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականի (ԲՍԱԳ) անկախ փորձաքննության համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի Սեւանի, Ջերմուկի եւ կարմիր գրքում գրանցված կենդանական եւ բուսական տեսակների հետ կապված հարցերին: Tweet Դիտում՝ 5523