Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պրոմեթեյ Բանկին` սիրիահայ երեխաների համար Դամասկոս-Երեւան չվերթը ֆինանսավորելու համար:«Պետք է շնորհակալություն հայտնենք մասնավոր հատվածին, քանի որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում է իրականացվում այս ծրագիրը։ Մենք մտադիր ենք եւս երկու ինքնաթիռ ուղարկել Սիրիա, եւ այս անգամ արդեն Հալեպից շուրջ 300 երեխա նույնպես պետք է տեղափոխենք Հայաստան, որպեսզի կազմակերպենք նրանց հանգիստը։ Այս պահի դրությամբ պետք է շնորհակալություն հայտնենք «Պրոմեթեյ» բանկին առաջին չվերթի ֆինանսավորումն իր վրա վերցնելու համար։ Երկրորդ չվերթը, երբ կազմակերպենք, հանրությանը տեղյակ կպահենք` ովքեր են ֆինանսավորում պետության հետ համատեղ», - ասել է վարչապետը:ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ այսօր 10։30-ին «Արմավիայի» ինքնաթիռը մեկնել է Դամասկոս եւ այսօր պետք է վերադառնա Երեւան։ Tweet Դիտում՝ 4256