ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջարկում է ավանդների ձեւակերպում ինտերնետի միջոցով

07.08.2012 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ավանդ ներդնել ինտերնետի միջոցով:

Մուտք գործելով ACBA On-Line համակարգ` հաճախորդները կարող են առանց Բանկ այցելելու հաշված րոպեների ընթացքում արդյունավետ կառավարել իրենց ազատ դրամական միջոցները` ավանդ ներդնելով:

Սա ACBA On-Line ծառայության երկրորդ նորույթն է այս տարվա ընթացում`ս.թ. մարտ ամսից բանկի հաճախորդներին հնարավորություն տրվեց օգտվել ինտերնետով վարկերի մարման հնարավորությունից:

Մոտ ապագայում ACBA On-Line ծառայությունը կհամալրվի նոր հնարավորություններով:

Դիտում՝ 4329

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW