Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերը եւ վարկային գործիքները 2012թ. երկրորդ եռամսյակում առաջինի հետ համեմատ աճել են 9,3%-ով եւ կազմել 1,49 տրլն դրամ:Հաշվետու ժամանակաhատվածում բանկերի կողմից ներգրաված միջոցներն աճել են 11,8%-ով (1,87 տրլն), իսկ ընդհանուր ակտիվները՝ 10%-ով (2,24 տրլն):Բանկերը չբաշխված շահույթը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 15,3 մլրդ դրամ, իսկ հաշվեկշռային ընդհանուր կապիտալն աճել է 1,9%-ով (369,7 մլրդ դրամ):Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտներին տրված վարկերը եւ վարկային գործիքները 2012թ. երկրորդ եռամսյակում առաջինի հետ համեմատ աճել են 13.5%-ով (138.2 մլրդ դրամ), ներգրաված միջոցները՝ 17,8%-ով (99, 7 մլրդ), իսկ ընդհանուր ակտիվները՝ 13.4%-ով (151.1 մլրդ):Վարկային կազմակերպությունների չբաշխված շահույթը 2012թ. առաջին կիսամյակում կազմել է 2.28 մլրդ դրամ, իսկ հաշվեկշռային ընդհանուր կապիտալն աճել է 5,8%-ով (51,4 մլրդ դրամ):Հիմնական տնտեսական նորմատիվները խախտող բանկ կամ վարկային կազմակերպություն առաջին կիսամյակում չի դիտարկվել:Նշենք, որ ըստ Fitch Ratings վարկանիշային գործակալության կանխատեսման, 2012թ. Հայաստանում դիտարկվելու են աշխարհում վարկավորման աճի ամենաբարձր տեմպերը՝ 21.3%: Tweet Դիտում՝ 1525