Երեւան: Մեդիամաքս: Մետաղների գների կայուն նվազման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման եզրակացություն է տեղ գտել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից թողարկված եռամսյակային «ԱՊՀ Մակրոմոնիտոր»-ում:«Հայաստանում ՀՆԱ աճը պահպանել է անցյալ տարվա երկրորդ կեսին ձեւավորված դինամիկան. այն 4,9%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ընդ որում, արդյունաբերությունը կարեւորագույն շարժիչ է դարձել, առաջին հերթին` մետալուրգիան (16,6%): Միեւնույն ժամանակ, շարունակվել է գնաճի նվազումը, որը 6 տարիների ընթացքում հասել է նվազագույն մակարդակին (տարեկան 0,5%): Նկատելի առաջընթաց է գրանցվել պետական ֆինանսների ոլորտում` պետբյուջեի դեֆիցիտը նվազել է մինչեւ ՀՆԱ 0,2%: Դրա հետ մեկտեղ ԵԱԶԲ փորձագետները նշում են, որ մետաղների գների կայուն նվազման դեպքում երկիրը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից, ինչը տնտեսությունը խոցելի է դարձնում բացասական արտաքին գործոնների ազդեցության համար»,- ասված է զեկույցում: Tweet Դիտում՝ 5322