Տրոյկա Դիալոգ-ի նախկին ղեկավարները կարող են գլխավորել Deutsche Bank-ը ՌԴ-ում

25.07.2012 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Տրոյկա Դիալոգ» կառավարիչ ընկերության նախկին ղեկավար Պավել Տեպլուխինը եւ «Տրոյկա Դիալոգ»-ի բիզնեսի կառավարման նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ժակ Դեր Մեգրեդիչյանը համարվում են Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում  Deutsche Bank-ի խմբի ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդները: 

Ինչպես այսօր գրում է Կոմերսանտը, վերջնական որոշումը պետք է կայացվի մեկ ամսվա ընթացքում: Թերթի տեղեկությունների համաձայն, Deutsche Bank-ը հակված է կանգ առնել Պավել Տեպլուխինի թեկնածության վրա: 

Ինքը` Պավել Տեպլուխինը հրաժարվել է մեկնաբանություններից: Նման կերպ են վարվել նաեւ Դոյչե Բանկի մամուլի ծառայությունում: «Որոշումն ընդունվելուն պես բանկը համապատասխան կերպով կհայտարարի այդ մասին»,- ասել է բանկի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Ագիշեւը:

Դիտում՝ 3936

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW