Կազմակերպությունների գրանցումը Հայաստանում հուլիսի 25-ից անվճար կլինի

23.07.2012 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Կազմակերպությունների պետական գրանցումը եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը այս տարվա հուլիսի 25-ից կատարվելու է անվճար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան այսօր ասել է, որ նման քայլերով կառավարությունը պարզեցնում եւ բարելավում է բիզնես սկսելու գործընթացը:

Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ արդեն ներդրվել է իրավաբանական անձանց պետական գրանցման եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման էլեկտրոնային համակարգը (www.e-register.am):

Դիտում՝ 6210

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW