Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:Ասթրիդ Քլիֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հարցում` հատկապես շրջակա միջավայրի պահպանության եւ կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում: Նշելով, որ քաղաքապետարանի կողմից լայնածավալ աշխատանքներ են տարվում այգիների, պուրակների եւ բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաեւ կանաչ տարածքների ընդլայնման ու դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ, Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ: Tweet Դիտում՝ 2331