Տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-հունիսին աճել է 7.8%-ով

20.07.2012 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,8%-ով:

Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա համեմատ ավելացել է 9,3%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ս.թ. հունվար-հունիսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 501 մլրդ 477.5 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13%-ով: 

Առեւտրի շրջանառությունը հունվար-հունիսին աճել է 2,4%-ով (873 մլրդ 259,2 մլն), ծառայությունների ծավալը` 12%-ով (450 մլրդ 509,7 մլն):

2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 8.1%-ով (203 մլրդ 575,2 մլն), 6,7% անկում է արձանագրվել շինարարության ոլորտում (130 մլրդ 754,7 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 9,1%-ով եւ կազմել 4058,5 մլն կՎտ/ժ:

Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-հունիսի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2,2% եւ 6,1%-ով:

2012-ի հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%-ով եւ կազմել 117 621 դրամ ($297.8):

2012-ի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $2 մլրդ 702,1 մլն կամ 1 տրլն 67.1 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով  8,3%-ով:

Արտահանման ծավալը հունվար-հունիսին աճել է 13.5%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 270.3 մլրդ դրամ կամ $684,4 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6,7%-ով եւ կազմել 796,8 մլրդ դրամ կամ $2 մլրդ 17.7 մլն:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-հունիսին կազմել է 526,5 մլրդ դրամ կամ $1 մլրդ 333,3 մլն:

Դիտում՝ 1773
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW