Սահակաշվիլի. «Թույլ չենք տա, որպեսզի բանկիրները տանջեն ժողովրդին»

18.07.2012 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դժգոհություն է հայտնել Բաթումում «Լիբերտի բանկի» գրասենյակների դիմաց գոյացած հերթերից եւ սպառնացել է զրկել բանկը թոշակառուների սպասարկման իրավունքից: 

Հուլիսի 16-ից Վրաստանում սկսել են պետական ապահովագրական պոլիսներ տրամադրել, ինչի պատճառով բանկի դիմաց սկսել են թոշակառուներ հավաքվել, ովքեր պոլիսները թոշակների հետ են ստանում: 

Trend-ի փոխանցմամբ, Սահակաշվիլիին ասել է, որ «Լիբերտի բանկ»-ի ղեկավարությունը պետք է պատրաստվեր թոշակառուների հոսքին եւ ապահովեր ծառայությունների պատշաճ մատուցումը:   

«Մենք թույլ չենք տա, որպեսզի բանկիրները հարստանան եւ տանջեն ժողովրդին: Եթե նրանք աշխատել չեն կարող, ապա մենք կգտնենք նրանց, ովքեր կարող են», - ասել է Սահակաշվիլին:

«Լիբերտի բանկի»-ի նախագահը Վրաստանի նախկին վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն է:

Դիտում՝ 5805

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW