«Անելիք» hամակարգով փոխանցումների քանակն աճել է 34%-ով

16.07.2012 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգով 2012 թվականի I կիսամյակի ընթացքում կատարվել է մոտ 835.000 փոխանցում, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 34 %-ով:

2012 թվականի հունվար-հունիս ամիսներին «Անելիք» համակարգով իրականացվել է շուրջ  $450 մլն համարժեք փոխանցումներ, որը գրեթե կրկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Համակարգը, լինելով առաջատարներից մեկն իր ոլորտում, հաստատուն է պահում իր դիրքերը տվյալ շուկայում եւ առաջարկում է մատչելի սակագներ ԱՊՀ երկրներում` ՌԴ ռուբլով փոխանցումների պարագայում ամբողջ համակարգով գործում է 0,5-0,9 % սակագինը, իսկ մնացած արժույթների դեպքում, կախված գումարից, սակագները նույն կարգի մատչելի են, եթե նրանք ընկնում են «Անելիք Սուպեր» սակագների սանդղակի տակ: Ընդհանուր առմամբ, «Անելիք» համակարգով իրականացվում են փոխանցումներ աշխարհի 90 երկրների 63 000 սպասարկման կետերում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 3984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW