ՎԶԵԲ-ը ակնկալում է թափանցիկություն ՀՀ հանքարդյունաբերության լիցենզավորման ոլորտում

11.07.2012 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ակնկալում է, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա:

Կովկասում, Մոլդովայում եւ Բելառուսում ՎԶԵԲ գրասենյակի տնօրեն Փոլ-Հենրի Ֆորեսթիերը խոսել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներուժի մասին News.am-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հանքային ոլորտը ընդհանուր առմամբ համապատասխանում է ՎԶԵԲ-ի չափանիշներին, Փոլ -Հենրի Ֆորեսթիերը ասել է, որ կարող է անդրադառնալ այն ծրագրերին, որոնք Բանկը նախատեսում է ֆինանսավորել:

«Նման ծրագրերից մեկի (Lydian International-ի ծրագրի) վերաբերյալ մենք այժմ սպասում ենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի հաստատմանը` Բնապահպանության նախարարության կողմից: Այդուհանդերձ մենք զարմացած ենք եւ որոշ առումով նույնիսկ հիասթափված նախարարության վերջերս արված հայտարարությունից, որտեղ նրանք պահանջում են եւս  230 օր որոշում կայացնելու համար: Շրջակա միջավայրի եւ Սոցիալական ազդեցության գնահատականը, որ ՎԶԵԲ-ի պահանջն է ծրագրի ֆինանսավորման համար, պետք է հաստատվի հուլիսին եւ հնարավորություն տա մեզ գնահատելու, թե արդյո՞ք ծրագիրը համապատասխանում է մեր շատ բարձր չափանիշներին»:

«Առանց հիմնավոր արդարացման, ծրագրի մեկնարկի հետաձգումը կարող է սխալ ազդակներ ուղարկել շուկային եւ բացասաբար անդրադառնալ օտարերկրյա ներդրումների վրա»,- ընդգծել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ Լիդիանը հանքարդյունաբերական ոլորտում ՎԶԵԲ-ի առայժմ միակ գործընկերն է:

«Մենք վստահ ենք, որ Լիդիանը գործելու է բարձր բնապահպանական չափանիշների ներքո: Այդ պարագայում մենք պատրաստ կլինենք Ամուլսարի նախագիծը ֆինանասավորելու որոշում կայացնել», - ասել է նա:

Դիտում՝ 3387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW