ՌԵՍՈ-ն ապահովագրել է հայ-ֆրանսիական հեծանվավազքի հայ մասնակիցներին

09.07.2012 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը բարեգործական հիմունքներով ապահովագրել է հատուկ դպրոցների եւ մանկատների սաների համար կազմակերպված հայ-ֆրանսիական համատեղ  հեծանվավազքի հայաստանյան բոլոր 20 մասնակիցներին:

Ամենամյա մրցաշարին այս տարի մասնակցում են սոցիալապես բարդ վիճակում ապրող շուրջ 43 հայ եւ  ֆրանսիացի պատանիներ: Երեւան-Վանաձոր-Երեւան երթուղով հեծանվավազքը մեկնարկել է հուլիսի 8-ին եւ կտեւի 12 օր:

Հայ հեծանվորդներն ապահովագրվել են RESOTour ապահովագրական ծրագրով` յուրաքանչյուր մասնակցի համար մինչեւ 750 000 դրամ ծածկույթով: Այն ներառում է ամբուլատոր բուժօգնություն եւ բժիշկի կանչի հնարավորություն, նշանակված դեղորայքի տրամադրում, դժբախտ պատահարի արդյունքում առաջացած վնասվածքների դեպքում՝ հիվանդանոցային սպասարկաման ապահովում, շտապօգնության եւ մի շարք այլ ծառայությունների հնարավորություն:

«ՌԵՍՈ-ի ղեկավարության համար էական էր այն հանգամանքը, որ Ֆրանսիայից ժամանած երեխաներն արդեն իսկ ապահովագրված էին, եւ ֆրանսիացի հասակակիցների հետ հավասար հայ երեխաներին եւս պետք էր ընձեռել իրենց ապահով զգալու հնարավորություն»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW