Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ասել է, որ Հայաստանը ակնկալում է աջակցություն ստանալ Եվրամիությունից`եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածության հետեւանքները մեղմելու համար:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը այդ մասին նա ասել է Երեւանում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, եւ մենք ակնկալում ենք, որ որպես Արեւելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը», - ասել է ՀՀ նախագահը: Tweet Դիտում՝ 5250