Երեւան: Մեդիամաքս:Այսօր Երեւանում բացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գործող գլխամասային գրասենյակի սպասարկման սրահը, որը ս.թ. ապրիլի 6-ից վերանորոգվում էր:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով սրահի բացման արարողությանը, բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն ասել է, որ սրահի ինտերյերը ոչ միայն համապատասխանեցվել է ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին, այլեւ ենթարկվել է լուրջ տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը հեշտացնելու համար, մասնավորապես, ներդրվել է հերթերի կառավարման համակարգ: «Մենք փուլ առ փուլ շարունակում ենք աշխատանքները՝ բերելու մեր բոլոր մասնաճյուղերը միասնական ֆիրմային ոճի: Մինչեւ այս տարեվերջ նախատեսում ենք վերազինել 10-ից ավելի մասնաճյուղեր: Մասնավորապես, հուլիսի սկզբին իր գործունեությունը կվերսկսի նաեւ մեր բանկի Արաբկիր մասնաճյուղը»,- նշել է Արտակ Խաչատրյանը:Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, ով մասնակցում էր սրահի բացման արարողությանը, իր հերթին նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին շրջանում աչքի է ընկնում դինամիկ աճով եւ նոր տիպի ծառայությունների ներմուծմամբ:Բանկի գլխամասային գրասենյակի սպասարկման նոր սրահում հաճախորդները կարող են, մասնավորապես, բացել հաշվեհամար, պատվիրել պլաստիկ քարտ, ստանալ եւ ուղարկել դրամական միջոցներ, ձեւակերպել վարկ, ստանալ հաշվադրամարկղային սպասարկում, վարձակալել անհատական պահատուփ եւ օգտվել բանկոմատից: Tweet Դիտում՝ 6286