ՀՀ բանկերը պետք է պարզեցնեն իրենց գովազդը. ՀԲ ուսումնասիրություն

02.07.2012 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների համար ցանկալի կլիներ հաճախորդների սպասարկման հատուկ վարքագծի կանոնների մշակում, այսօր Երեւանում ասել է Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհրդատու Թոմաս Պրուզան:

Ներկայացնելով 2012թ. հունվարին Հայաստանում անցկացրած ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական գրագիտության ուսումնասիրության արդյունքները` Թոմաս Պրուզան ասել է, որ թեեւ Հայաստանը 2007-ից սկսած զգալի առաջընթաց է արձանագրել այդ ոլորտում, այնուամենայնիվ, ծառայությունների վերաբերյալ գովազդային եւ մարքեթինգային բնույթի որոշակի տեղեկատվություն կարող է շփոթեցնել սպառողներին եւ դժվարացնել ճիշտ ընտրությունը:

«Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել սպառողներին հնարավորինս պարզ տեղեկատվություն ծառայությունների մասին՝ նշելով դրանց իրական արժեքը: Կարգավորողն իր հերթին պետք է իրականացնի ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գովազդների մշտական դիտարկում»,- ասել է Թոմաս Պրուզան:

Նա կարեւորել է նաեւ սպառողներին իրենց վարկային պատմության նշանակությունը բացատրելը եւ, լիարժեք վարկային պատմություններ կազմելու նպատակով, գրավատների կողմից վարկային բյուրոյին եւ բանկերին տեղեկատվության փոխանցումը:

Դիտում՝ 2307

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW