ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Առատ ամառ» նոր ակցիան

29.06.2012 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է «Առատ ամառ» նոր ակցիայի մեկնարկի մասին, որը կգործի «Հեռանկար+» ավանդատեսակի համար եւ կտեւի մինչեւ 2012թ. հոկտեմբերի 1-ը:

Ակցիայի գործողության ընթացքում «Հեռանկար+» ավանդատեսակը ձեւակերպած ավանդատուն կստանա ավանդի տոկոսագումարն այն ձեւակերպելու պահին: Բացի այդ, նրան հնարավորություն կընձեռվի վարձակալել բանկի դեպոզիտար պահատուփերը 50% զեղչով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսեւի խոսքերով, ժամանակակից ավանդատուի համար որոշիչ գործոններ են բանկի հուսալիության մակարդակը եւ ավանդային պրոդուկտների հարմարավետ պայմանները: «ՎՏԲ-Հայաստան Բանկը ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում բազմազան ակցիաների անցկացմանը, որոնք նպատակաուղղված են սեփական պրոդուկտների պայմանների արդիականության եւ հարմարավետության բարձրացմանը»,- ասել է Գուսեւը:

«Հեռանկար+» ավանդը ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլով ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, 1 ամսից մինչեւ 2 տարի ժամկետով: 

Ավանդը ձեւակերպելիս հաճախորդը ստանում է նվեր` Visa քարտ ավանդի գումարի 90%-ի չափով վարկային գիծ ստանալու հնարավորությամբ:

Դիտում՝ 3682
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW