Երեւան/Մեդիամաքս/. Այսօր մեկնարկել է «Ամերիա սերունդ» ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդները կկարողանան վերապատրաստվել եւ աշխատանքի անցնել Ամերիաբանկում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ամերիաբանկի մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանն ասել է, որ ծրագրի նպատակն է համալրել բանկի աշխատակազմը:Ծրագրի միջոցով Ամերիաբանկը ստեղծում է հնարավորություն աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ երիտասարդներին սկսելու իրենց աշխատանքային ուղին հենց Ամերիաբանկում եւ ստանալու գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, բանկային գործի, ինչպես նաեւ գործարար միջավայրում աշխատելու վերաբերյալ:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հավաքագրել 20-25 տարեկան բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներին:Բանկի մարդկային ռեսուրսների բաժնի պետ Արմինե Ղազարյանը պարզաբանել է, որ ծրագրի առաջին փուլի շրջանակներում կընտրվեն 35 երիտասարդներ, որոնք երեք ամիսների ընթացքում կվերապատրաստվեն նորաբաց ուսումնական կենտրոնում:Հետագայում, վերապատրաստում անցած երիտասարդներից շուրջ 25 հոգի աշխատանքի կանցնեն Ամերիաբանկում: Tweet Դիտում՝ 5705