Պրոմեթեյ Բանկը եւ Իդրամ-ը MasterCard-ի հետ համատեղ գործարկել են նոր ծրագիր

28.06.2012 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկը եւ Իդրամ-ը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ գործարկել են MasterCard Standard քո-բրենդային վճարային քարտերի ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսուհետ Պրոմեթեյ Բանկը Իդրամ ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող հաճախորդներին կտրամադրի MasterCard  Standard քո-բրենդային վճարային քարտեր: Դրանց միջոցով Իդրամ  վճարային համակարգից օգտվողները բացառիկ հնարավորություն կստանան իրենց վիրտուալ հաշիվներում առկա էլեկտրոնային փողերը վերածել իրական փողի` փոխանցելով գումարն իրենց քարտային հաշիվներին, կանխիկացնել եւ վճարումներ կատարել:

«Հուսով ենք, որ MasterCard Standard քո-բրենդային վճարային քարտը մեծ շրջանառություն կունենա, այն լավ պրոդուկտ է այսօրվա շուկայի համար»,- ասել է Իդրամ ընկերության  տնօրեն Գայանե Ստեփանյանը:

Իդրամ-ի տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանն իր հերթին նշել է, որ քարտն անվճար տրամադրվում է Իդրամ-ի ցանկացած հաճախորդի, առանց հավելյալ ամսավճարի:

Քարտի միջոցով հնարավոր է քարտային հաշվից կանխիկացնել դրամական միջոցներ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում տեղակայված շուրջ 1000 բանկոմատներից եւ 1500 կանխիկացման կետերից, ինչպես նաեւ աշխարհի ավելի քան 200 երկրներում տեղակայված բանկոմատներից եւ կանխիկի տրամադրման կետերից: Քարտի միջոցով հնարավոր է նաեւ իրականացնել անկանխիկ վճարումներ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ ամբողջ աշխարհում գործող առեւտրի եւ սպասարկման մի շարք կետերում, ինչպես նաեւ ինտերնետում:

 «Կանխիկացման դեպքում Պրոմեթեյ Բանկի սպասարկման եւ կանխիկացման կետերում միջնորդավճարը կկազմի 0,5%, իսկ անկանխիկ գործառնությունների դեպքում միջնորդավճար չի գանձվի»,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը:

Դիտում՝ 2998
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW