Արդշինինվեստբանկը $8 մլն կստանա ՍԱԶԲ-ից հիփոթեքային վարկավորման համար

25.06.2012 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արդշինինվեստբանկի եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջեւ հունիսի 24-ին ստորագրվել է 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում հիփոթեքային վարկավորման համար լրացուցիչ միջոցների տրամադրմանը:

Բանկը նշված վարկային միջոցները կներգրավի առաջիկա 6 ամիսների ընթացքում եւ բնակչությանը կտրամադրի առավելագույնը 200 000 ԱՄՆ դոլար սահմանաչափով բնակարանային հիփոթեքային վարկեր:

«Չնայած բնակելի անշարժ գույքի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկը էապես նվազել է, սակայն ֆունդամենտալ վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռեւս կա պահանջարկ, քանի որ անշարժ գույքի շուկան հնացած է եւ շարունակում է մնալ խիտ բնակեցված. երբեմն 2 ընտանիք ապրում է մեկ փոքր բնակարանում: Կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերը հանդիսանում են հիփոթեքային վարկավորման խթանման հիմնական խոչընդոտը: Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք բարելավել իրավիճակը` տալով լուծումներ մի շարք առկա խնդիրների` մասնավորապես, Հայաստանում հիփոթեքային վարկերը դարձնելով առավել մատչելի եւ հասանելի»,- նշել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Դիտում՝ 5530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW