Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՎՏԲ-Հայաստան Բանկ-ում գործելու է «10։0» վարկային ակցիան` ուղղված փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Ակցիայի շրջանակում հաճախորդներին կընձեռվի հնարավորություն ստանալ վարկային միջոցներ ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով` 10% տարեկան տոկոսադրույքով եւ առանց վարկի տրամադրման ծառայության վճարի։ Վարկը տրամադրվում է բիզնեսի զարգացման, հիմնական շրջանառու միջոցների համալրման եւ բիզնես խնդիրների լուծման նպատակով։ ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսեւի խոսքերով, փոքր բիզնեսի սուբյեկտների վարկավորումը հանդիսանում է բանկի գործունեության առաջնային ուղղություններից մեկը։ «Տվյալ ուղղության զարգացման շրջանակներում 2011թ. մշակվեցին եւ ներդրվեցին մի շարք արդիական, մրցունակ, ՀՀ վարկային շուկայում նմանատիպը չունեցող վարկային պրոդուկտներ։ Այսօր կատարելագործելով պրոդուկտային ընտրանին եւ փոքր բիզնեսի հաճախորդների վարկավորման գործընթացը, մենք ներդրում ենք բացառիկ պրոդուկտներ` մատուցվող ծառայությունների բնագավառի ընդլայնման եւ բանկի կողմից որոշումների ընդունման արագությունը բավարարելու նպատակով»: Մասնավորապես, փոքր բիզնեսի վարկավորման նպատակով ս.թ. մայիս-հունիս ամիսներին բանկում գործարկվել են նաեւ երկու նոր բիզնես-վարկեր` «Հիմա» եւ «Սպիտակ»:«Սպիտակ» բիզնես-վարկը հնարավորություն է ընձեռում փոքր բիզնեսի ներկայացուցիչներին վարկային միջոցներ ստանալ առանց գրավադրման, 2-ից մինչեւ 30 մլն. դրամ (կամ համարժեք արտարժույթ) գումարի չափով, 2 անձի երաշխավորությամբ, 24 ամիս ժամկետով։ Վարկի տրամադրման հիմք է հանդիսանում հարկային մարմիններին ներկայացրած վերջին 12 ամսվա հաշվետվությունը։ «Հիմա» բիզնես-վարկը նախատեսված է անհատ ձեռնարկատերերի համար, որը թույլ կտա հաճախորդներին ստանալ վարկային միջոցները 2-8 ժամվա ընթացքում վարկային որոշումների կայացման ավտոմատացված համակարգի միջոցով։ Վարկը ստանալու համար հաճախորդին բավական է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ լրացնել վարկ ստանալու դիմումը՝ նշելով իր գործող բիզնեսի մասին համապատասխան տեղեկատվություն։ ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջարկները, ուղղված փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, ներառում են հետեւյալ հիմնական ուղղությունները`- հիմնական եւ շրջանառու միջոցների համալրմանն ուղղված ֆիքսված ժամկետով վարկեր;- նոր բիզնես ծրագրերի ֆինանսավորմանն ուղղված «Ստարտ-ափ» վարկեր;- գործող վարկառուների կրկնակի վարկավորում եւ վարկի տրամադրում նոր հաճախորդներին առանց նրանց բիզնեսի վերլուծության` հեշտացված սխեմայով, նվազագույն ժամկետներում;- այլ բանկերում գործող բիզնես-վարկի(երի) վերագնում, ընդ որում, վարկավորման պայմանները ընտրում է հաճախորդը։ Tweet Դիտում՝ 5506