Commerzbank-ը Հայէկոնոմբանկ-ին շնորհել է որակի գերազանցության սերտիֆիկատ

25.06.2012 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Գերմանական Commerzbank-ը Հայէկոնոմբանկին շնորհել է որակի գերազանցության սերտիֆիկատ` միջազգային փոխանցումների ասպարեզում “բանկի անթերի աշխատանքի համար”:

Սերտիֆիկատը շնորհվել է Հայէկոնոմբանկի կողմից փոխանցումները միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնելու համար, ինչի արդյունքում չի պահանջվել մարդկային գործոնի միջամտություն եւ փոխանցումներն իրականացվել են ավտոմատ եղանակով` փոխանցման գործընթացի տեւողությունը հասցնելով նվազագույնի:

«Նման բարձր գնահատանքը վկայում է Հայէկոնոմբանկի անձնակազմի բարձր պատասխանատվության եւ մասնագիտացման մակարդակի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2055

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW