Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկ հաճախորդներին առաջարկում է առավել մատչելի սակագներով Visa եւ MasterCard միջազգային պլաստիկ քարտեր: Այսուհետ, հաճախորդները Visa Classic եւ MasterCard Standard քարտերը կարող են ձեռք բերել 4000 ՀՀ դրամ տարեկան սպասարկմամբ եւ չնվազող մնացորդով, իսկ Visa, MasterCard Gold եւ Business քարտերը` 10.000 ՀՀ դրամ տարեկան սպասարկմամբ եւ չնվազող մնացորդով, նախկին 15,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման եւ 40,000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի փոխարեն: Իջեցվել են նաեւ Visa Electron եւ Cirrus Maestro միջազգային պլաստիկ քարտերի սակագները` դրանց համար սահմանելով 2500 դրամ չնվազող մնացորդ եւ տարեկան սպասարկում: Բացի սակագների փոփոխություններից, Բանկը 2012 թվականին պլաստիկ քարտերի հետ կապված հաճախորդներին է առաջարկելու մի շարք նորություններ: ««Անելիք Բանկ» ՓԲԸ 2012 թվականին մի շարք անակնկալներ է նախատեսել իր հաճախորդների համար: Հաշվի առնելով բնակչության նախասիրությունները` առաջիկայում կառաջարկենք մի շարք նոր քարտային պրոդուկտներ»,- ասել է Անելիք Բանկի Մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը: Tweet Դիտում՝ 2880