Կառավարությունը խոստանում է ստեղծել 100 հազար նոր աշխատատեղ
20.06.2012 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովին ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիրը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի խորհրդարանական թղթակիցը, ելույթը ունենալով ԱԺ պատգամավորների առջեւ, վարչապետն ասել է, որ կառավարության ծրագրի դրույթները խիստ արդիական են ու պահանջված հասարակության կողմից:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության ծրագրով նախատեսվում է կրկնապատկել նվազագույն աշխատավարձը Հայաստանում, կրճատել աղքատությունը 8-10%-ով, ստեղծել շուրջ 100 հազար նոր աշխատատեղ ու ապահովել ծնելիության գործակցի աճ:
“Մենք հետեւողականորեն գնում ենք փոփոխությունների ճանապարհով’’,- ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով, այս ծրագրով պետությունն առաջին անգամ հայտարարում է արդյունաբերական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն իր մասնակցության մասին:
Տիգրան Սարգսյանը հավելել է, որ ծրագրի հիմնական շեշտադրումը “ներքին ռեսուրսների բացահայտումն ու դրանց առավելագույն օգտագործումն է”:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: