Cafe4tune-ը վիրտուալ ընտրություններ է առաջարկում

14.06.2012 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Քաղաքացիական պատերազմի շեմին կանգնած Սիրիայի ժողովուրդը կկարողանա ինքնուրույն որոշել, ում վստահել երկրի ճակատագիրը: Ճիշտ է, իրադարձությունների նման շրջադարձը զարգացում է ստացել դեռեւս ոչ թե Մերձավոր Արեւելքում, այլ համացանցում. Cafe4tune (www.cafe4tune.com) միջազգային սոցիալական ցանցի ղեկավարությունն իր օգտատերերի համար գործարկում է «ընտրություններ» նոր ծառայությունը եւ խոսք է տալիս զարմացնել այլ ստեղծարար գաղափարներով: 

Թեկնածուների առաջադրում, նախընտրական ընտրարշավ, քաղաքապետի կամ երկրի նախագահի ընտրություններ… Այսուհետ այս գործընթացներին կարելի է մասնակցել առանց տանից դուրս գալու: Ընդ որում, ոչ միայն ընտրողի դերում. վիրտուալ աշխարհում բարձր պաշտոնի թեկնածու կարող է լինել յուրաքանչյուր օգտատեր: Ձեզ առաջնո՞րդ եք համարում: Ուրեմն առա՛ջ: Բացեք նախընտրական շտաբ, բանակցություններ անցկացրեք, համախոհներ ձեռք բերեք:

Cafe4tune նոր սոցիալական ցանցի հեղինակները որոշել են Facebook-ից եւ շփման համար նախատեսված այլ 2D-հարթակներից առաջ ընկնել: Մեզ առաջարկում են եռաչափ աշխարհ՝ դրա “բոլոր հետեւանքներով” հանդերձ. օգտատիրոջ պրոյեկցիա (այսպես կոչված «ավատար»), որը քայլում է իր քաղաքի վիրտուալ նմանակով, կամ էլ ընկերներին է հանդիպում սրճարանում, որտեղ երգում է կարաոկե (հասանելի կլինի հուլիսի 1-ից), կամ էլ բռնցքամարտի ուղիղ հեռարձակում է դիտում: Այլ կերպ ասած, ապրում է լիարժեք կյանքով… 

«Cafe4tune-ը նպատակ ունի միացնել իրական կյանքի սահմանները եւ օնլայն տարածքները այնքան, որքան թույլ են տալիս ժամանակակից ինտերնետ-տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցության միջոցները: Սակայն, վիրտուալ աշխարհը նաեւ մեծ հարթակ է երեւակայության համար: Իրականում շատ երկրների քաղաքացիներ չեն կարող ընտրել այն թեկնածուին, ում համար իրոք ցանկանում են քվեարկել: Ինչո՞ւ վիրտուալ աշխարհն ավելի մարդասիրական չլինի»,- մեկնաբանել է Cafe4tune-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Արտաշես Իկոնոմիդիսը:  

Վիրտուալ ընտրություններն իրենց օրենքներն ունեն: Հանրաքվե է անցկացվում, որի արդյունքներով առաջադրվում են թեկնածուները: Առանց իր ցանկության առաջադրված օգտատերը կարող է հանել իր թեկնածությունը: Թեկնածուն իրավունք չունի փոխել իր գրանցման տվյալները (նիքնեյմը, կացության վայրը): Ցանկանո՞ւմ եք ելույթ ունենալ համախոհների առջեւ: Cafe4tune-ը կազմակերպված է թեմատիկ սրճարանների սկզբունքով. ստեղծեք ձերը եւ օգտագործեք հաղորդակցման ցանկացած միջոց` չաթ, ձայնային կապ կամ տեսակոնֆերանս: Նոր ընտրությունները գործող թեկնածուի իրավասությունների ժամանակաշրջանի ավարտին են անցկացվում, կամ էլ նրա հրաժարականի դեպքում, սակայն դա չի արգելում գործող «ընտրազանգվածին» վաղաժամ հանրաքվե անցկացնել եւ այլ առաջնորդ ընտրել այն դեպքում, եթե գործողը չի արդարացնում սպասումները: 

Cafe4tune (www.cafe4tune.com) նոր սոցիալական ցանցը գործարկվել է այս տարվա փետրվարին: Մինչ ցանցի գործարկումը նախագծի վրա երեք տարի շարունակ աշխատանք է կատարվել, դրա բյուջեն գերազանցել է 20$ մլն-ը: Ներկայումս  Cafe4tune.com-ը գործում է աշխարհի 34 լեզուներով, գործարկվել է ցանցի տարբերակը Android-ի եւ iPhone-ի համար: Ներկայումս գործում է կայքի “beta+” տարբերակը:

Cafe4tune.com-ի գրասենյակը Կալիֆոռնիայում է (ԱՄՆ), ընկերությունը հիմնվել է ռուսաստանցի եւ հայաստանցի մի խումբ գործարարների կողմից:

Դիտում՝ 1683
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW