«Երվերելակ» ՓԲԸ-ն հանվում է աճուրդի

14.06.2012 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Երվերելակ» ՓԲԸ բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով։

Ընկերությունը մասնավորեցման է ներկայացվում առաջին անգամ։

Բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 257 մլն 809 հազար դրամ, գնահատված պարտավորությունները` 3 մլն 772 հազար 200 դրամ։

Ակնկալվում է ընկերության մասնավորեցման ճանապարհով վերականգնել դրա կանոնավոր գործունեությունը, ավելացնել պետբյուջեի մուտքերը, ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2114

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW