Գեոթիմ ՓԲԸ աջակցությամբ Ջերմուկում կանցկացվի շախմատի երիտասարդական մրցաշարը

11.06.2012 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ս. թ. հունիսի 26-ից հուլիսի 6-ը Ջերմուկում կանցկացվի շախմատի VII երիտասարդական մրցաշարը, որին կաջակցի Գեոթիմ ՓԲԸ-ն:

Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան եւ Շախմատի Ակադեմիան արդեն մի քանի տարի կազմակերպում են այս մրցաշարը, որի նպատակն է խթանել եւ զարգացնել շախմատը որպես մասսայական սպորտ Հայաստանում եւ աճեցնել շախմատի տաղանդավոր կադրեր: 

Այս տարի Ջերմուկում անցկանցվող մրցաշարին կմասնակցեն մինչեւ 18 տարեկան մոտ 400 պատանիներ եւ աղջիկներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաեւ արտերկրից: 

Գեոթիմ ընկերությունն արդեն երկրորդ տարին է համագործակցում Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի եւ Ակադեմիայի հետ երիտասարդական շախմատի մրցաշարի անցկացման գործում:

Մրցաշարի արդյունքում Հայաստանի եւ արտերկրյա շախմատիստները ձեռք կբերեն փորձ, նոր գիտելիքներ եւ կշարունակեն շախմատի լավագույն ավանդույթները Հայաստանում:

Դիտում՝ 1600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW