Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցը եւ ՍԹԱՐ առեւտրային ցանցը համատեղ թողարկել է ArCa «Հոգատար» քարտը, որը կենսաթոշակառուներին կտրվի անվճար: «Հուսով ենք, որ այս քարտը կթեթեւացնի կենսաթոշակառուների հոգսը, իսկ ոչ կենսաթոշակառու հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել «Հոգատար» քարտը մատչելի սակագներով եւ օգտվել բոլոր առավելություններից»,- ասել է Անելիք Բանկի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:«Հոգատար» քարտը հնարավորություն կտա կենսաթոշակառուներին ստանալ կենսաթոշակն ArCa պլաստիկ քարտով առանց տարեկան սպասարկման, կանխիկացման եւ այլ վճարների, ստանալ 5% զեղչ Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցում գնումներ կատարելիս: Քարտատերերը քարտի հետեւի բառ-կոդի շնորհիվ կդառնան ՍթարՔարտ հաճախորդների պարգեւատրման ծրագրի անդամ եւ կստանան կուտակային միավորներ ՍԹԱՐ առեւտրային ցանցում գնումներ կատարելիս, մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում եւ սպասարկման կետերում, հավելյալ զեղչեր գործող զեղչերին գրեթե 200 խանութներում: «Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել նման սոցիալական ծրագրերի շրջանակում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կենսաթոշակառուներին, որոնք այնքան շատ ունեն մեր կարիքը»,- նշել է Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցի մարքեթինգի տնօրեն Աննա Աստվածատրյանը:«ՍԹԱՐ առևտրային ցանցն ուրախությամբ ընդունեց Անելիք Բանկի առաջարկը` համատեղ քարտ ստեղծելու վերաբերյալ: Այս քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10% կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում կուտակված միավորների»,- ասել է ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Tweet Դիտում՝ 8105