Երեւան: Մեդիամաքս: Վերջին հինգ ամսվա կտրվածքով ՀՀ պետբյուջեի եկամուտները գերակատարվել են 0.5 մլրդ դրամով:Ինչպես հայտնում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով տնտեսական ցուցանիշները 2012թ. առաջին հինգ ամսվա կտրվածքով:«Եթե մենք դիտարկենք մայիսի վերջին ամփոփված 4 ամիսների կատարողականը, ապա կտեսնենք, որ ունենք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 7.2%’’,- ասել է Գաբրիելյանը: Անդրադառնալով պետական բյուջեի ցուցանիշներին՝ նա տեղեկացրել է, որ 2012թ. առաջին 5 ամիսներին հարկային եկամուտները եւ սոցվճարումները կազմել են 322 մլրդ 758 մլն դրամ, այդ թվում` հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 272 մլրդ դրամ: «Այս տարվա հինգ ամսվա կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է կես միլիարդ դրամ ավելի գումար»,- նկատել է նա: Այս ժամանակահատվածում բյուջեի դեֆիցիտը կազմել է մոտ 9.5 մլրդ դրամ: Վաչե Գաբրիելյանի խոսքով, դիֆիցիտի ցուցանիշը ծրագրվածից ավելի ցածր է, քանի որ եկամուտներն ամբողջովին հավաքագրվել են եւ մոտ կես միլիարդով` գերակատարվել: Tweet Դիտում՝ 4828