Կոնվերս Բանկը անակնկալ մատուցեց «Մանուկ» ավանդատուներին

04.06.2012 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Կոնվերս Բանկը «Մանուկ» ավանդ ներդրած իր բոլոր հաճախորդներին պատրաստել էր անակնկալ՝ Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը Համազգային թատրոնում:

Այս միջոցառումը շարունակությունն էր երկխոսությունների այն հարթակի, որը բանկն իրականացնում է իր հաճախորդների հետ:

Կարեւորելով հայկական մշակույթի պահպանումն ու քարոզումը երիտասարդ սերունդների շրջանակներում՝ Կոնվերս Բանկը հատկապես կարեւորում է մանուկների համար դաստիարակչական եւ հանրամատչելի միջոցառումների կազմակերպումը:

Երեխաների համար Կոնվերս Բանկը առաջարկում է «Մանուկ» ավանդը, որը հնարավորություն է տալիս ծնողներին այսօր ներդնելու գումարներ իրենց երեխաների հետագա նպատակների ու երազանքների իրագործման համար: Սա մի ավանդ է, որը տալիս է ոչ միայն տոկոսագումարների, այլեւ բոնուսի ստացման հնարավորություն՝ ներդրած ավանդի ժամկետի յուրաքանչյուր տարվա համար:

Դիտում՝ 2155

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW