Գեոթիմ ընկերությունը ՀԿ-ներին կոչ է անում ավելի պատասխանատու կերպով գործել

24.05.2012 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Գեոթիմ ընկերությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված հասարակական կազմակերպություններին:

Ներկայացնում ենք հայտարարությունը`

«Մայիսի 14-ին եւ 16-ին Գեոթիմ ընկերությունը “Ջերմուկի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպության կողմից հրավիրվել էր “Ամուլսար” ոսկու հանքավայրում կենսաբազմազանության ուսումնասիրության հարցերի վերաբերյալ կազմակերպված կոնֆերանսին: Կոնֆերանսը նախատեսված էր մայիսի 21-ին եւ պետք է տեղի ունենար Երեւանի «Ավիատրանս» հյուրանոցում` ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գեոթիմը պատշաճ կերպով տեղեկացրել էր «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ին, որ չի մասնակցի հանդիպմանը՝ տեղեկացնելով, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պահանջներին համապատասխան, ազդակիր համայնքներում իրականացվել են հանրային լսումներ 2012թ.մարտի 12-ին եւ մարտի 30-ին, որոնց մասնակցություն են ունեցել համայնքների բնակիչները, համապատասխան ոլորտների մասնագետները՝ ներառյալ կենսաբազմազանության վերաբերյալ, եւ այլ շահագրգիռ կողմեր:

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ին նույպես տեղեկացվել էր, որ ս.թ. հունիսին «Գեոթիմ» ՓԲ Ընկերությունը նախատեսում է անցկացնել միջազգային բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականի հանրային լսումներ: Մենք ուրախ կլինենք հանդիպենք Ջերմուկի համայնքին եւ ներկայացնել այս գնահատականի արդյունքները:

Ընկերությունը նաեւ տեղեկացրել էր «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ին, որ Ընկերության ղեկավար եւ տեխնիկական անձնակազմերը եւ որոշ կենսաբազմազանության մասնագետներ չեն կարող մասնակցել կազմակերպվող միջոցառմանը զբաղվածության եւ երկրից բացակայելու պատճառներով եւ խնդրել է հետաձգել հանդիպումը, որպեսզի ընկերության ղեկավարությունը եւ տեխնիկական անձնակազմը կարողանան ներկա լինել եւ պատասխանել հարցերին: Ակնհայտ է, որ դժվար է նման կարճ ժամանակահատվածում ապահովել ընկերության ղեկավարության եւ տեխնիկական անձնակազմի ներկայությունը, հատկապես այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայում անց են կացվում ընկերության տնօրենների խորհրդի եւ բաժնետերերի ամենամյա ժողովը:

Ցավոք, «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ը հրաժարվեց հարգել ընկերության դիրքորոշումը եւ կազմակերպեց միջոցառումը, որը վերաճեց «Գեոթիմ»-ի հասցեին արված հրապարակային զրպարտության՝ ընկերությանն իր տեսակետը ներկայացնելու հնարավորություն չթողնելով:

Գեոթիմը հատկապես հիասթափված է «Էկոլուր» ՀԿ-ի կողմից արված որոշ պնդումներից եւ մեղադրանքներից, որոնք հասանելի են այդ միջոցառման մոնտաժված տեսանյութում: Կարծում ենք, որ «Էկոլուր» ՀԿ-ի որոշ մեկնաբանությունները միտումնավոր ոչ ճշգրիտ եւ զրպարտչական էին: Այս մեկնաբանությունները լուրջ վնաս են հասցնում մեր ընկերության տեղական եւ միջազգային հեղինակությանը:

Գեոթիմն աջակցում է քաղաքացիական հասարակությանը, թափանցիկությանը եւ խոսքի ազատության իրավունքին: Գեոթիմը հարգանքով է վերաբերվում տարբեր տեսակետներին եւ ակտիվորեն ներգրավված է բոլոր հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ աշխատանքներում, որոնք վերաբերում են հանքավայրերի հետախուզման եւ զարգացման իր ծրագրերին: Մեր ընկերությունը մերժում է կոռուպցիան եւ չի հանդուրժի իր հասցեին արված կոռուպցիայի եւ ոչ մի մեղադրանք: Գեոթիմն իր բոլոր նախագծերում որդեգրում է բարձր կորպորատիվ, բնապահպանական եւ սոցիալական ստանդարտների ապահովման քաղաքականությունը:

Հարկ ենք համարում անդրադառնալ երկուշաբթի օրն արված ոչ հստակ մեղադրանքներից եւ պնդումներից մի քանիսին.

1. «Տեղեկատվություն թաքցնելն այդ ընկերության ոճն է»:

Գեոթիմը թափանցիկ է աշխատում եւ. դա հստակ ֆիքսված է մեր ընկերության քաղաքականության մեջ եւ ակնհայտ է դառնում անցկացված հասարակական քննարկումներից, լսումներից եւ ընկերության կայքում տեղադրված նյութերից: Մեր նախագծի, դրա բնապահպանական եւ սոցիալական բաղադրիչների մասին ողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ Ջերմուկի վրա ազդեցության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների մասին զեկույցները հասանելի են մեր կայքում` www.geoteam.am

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) հաստատման գործընթացը «Ամուլսարում» անց է կացվել օրենքին համապատասխան, ըստ որի անհրաժեշտ է ՇՄԱԳ տարանջատում հանքարդյունաբերական բաղադրիչների մշակման եւ հանքաքարի վերամշակման համար: Վերջնական հաստատման համար հարկավոր է եւս մեկ եզրափակիչ ՇՄԱԳ, որն անց է կացվելու ինժեներական նախագծերի հաստատումից հետո` 2012 թվականի վերջում:

2. «ՇՄԱԳ փաստաթուղթը չի պարունակում ցիանիդի (CN)  օգտագործման վերաբերյալ տեղեկություններ եւ մենք հանրային լսումներ չենք անցկացրել»:

Հանքաքարի վերամշակման ՇՄԱԳ-ում հստակորեն ներկայացված է հեղուկ նատրիումի ցիանիդի լուծույթի օգտագործումը եւ կույտային տարրալվացման գործընթացը «Ամուլսար» նախագծի համար: Տվյալ ՇՄԱԳ-ի վերաբերյալ հանրային լսումները տեղի են ունեցել 2011 թվականի նոյեմբերի 28-ին` Գորայք համայնքում, ինչի մասին հայտարարությունը մեկ ամիս առաջ տպագրվել է «Ազգ» օրաթերթում: Բացի թերթի հայտարարությունից, լսումների վերաբերյալ առաջին ծանուցումն արվել է սեպտեմբերին ընկերության ամսական տեղեկագրի միջոցով եւ տեղադրվել է մեր կայքում: Լսումների մասին տեղեկատվությունը եւ վայրը հաստատվել են նույն ձեւով 2011թ. հոկտեմբերին: ՇՄԱԳ-ը հաստատվել է 2011 թվականի դեկտեմբերի 5-ին: 

3. «ՎԶԵԲ-ի համար … «Գեոթիմի» գործողություններից եւ ոչ մեկը չի համապատասխանում հայկական եւ միջազգային ստանդարտներին»:

ՎԶԵԲ-ը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) նախագծի բաժնետերեր են հանդիսանում: «Գեոթիմը» սերտորեն համագործակցում է ՄՖԿ-ի բնապահպանական եւ սոցիալական մասնագետների հետ, որոնք ամենամյա վերահսկիչ այցեր են կատարում` իրենց ստանդարտներին նախագծի համապատասխանությունը գնահատելու նպատակով: Որպեսզի միջազգային բանկերը «Ամուլսար» նախագծին ֆինանսավորում տրամադրեն, նախագիծը պետք է համապատասխանի բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների խիստ միջազգային ստանդարտներին: Ընկերությունը բոլոր ոլորտներում աշխատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, ինչի վառ ապացույցներն են 4 տարբեր ՇՄԱԳ փաթեթների ներկայացումը, ջրի օգտագործման թույլտվությունը, մթնոլորտ արտանետումների թույլտվությունը եւ այլն:

4. «Կենսաբազմազանության ուսումնասիրությունները վստահելի չեն»:


Կենսաբազմազանության ուսումնասիրություններն վերջին երեք տարիների ընթացքում  անց են կացվել տարբեր հեղինակավոր կազմակերպությունների եւ անկախ փորձագետների կողմից: Այդ ուսումնասիրությունները ներառում են «Ամուլսարին» հարող տարածքում ողջ ֆլորայի եւ ֆաունայի ուսումնասիրությունը` Հայաստանի օրենսդրության եւ լավագույն միջազգային փորձին համապատասխան:

«Էկոլուրին» արժե իմանալ, որ հասարակական կազմակերպության կարգավիճակը ենթադրում է հասունություն, պատասխանատվություն եւ զգայունություն: ՀԿ-ի կարգավիճակը «արտոնագիր» չէ, որը թույլ է տալիս անպատասխանատու, ոչ հստակ եւ զրպարտչական արտահայտություններ անել առանձին անձանց եւ ընկերությունների հասցեին:

«Գեոթիմն» ավելի քան 5 տարի նվիրել է «Ամուլսար» հանքավայրի բնապահպանական եւ սոցիալական գործոնների անկախ հետազոտությունների անցկացմանը եւ մտադիր է շարունակել հետագա աշխատանքը, որպեսզի իր աշխատանքներն համապատասխանեն ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի եւ այլ ֆինանսական ինստիտուտների կողմից ընդունված բարձր միջազգային ստանդարտներին: «Էկոլուրի» պնդումներին հակառակ մեր ընկերությունն իր ողջ աշխատանքը հասարակության համար հասանելի է դարձրել www.geoteam.am կայքում:

Ս.թ. հունիսին «Գեոթիմը» համայնքների համար մանրակրկիտ ներկայացում կկազմակերպի` ընկերության ղեկավարության եւ անկախ տեխնիկական խորհրդատուների մասնակցությամբ: Դրան կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կողմերը:

«Գեոթիմը» անկախ փորձագետների կողմից հաստատված տեղեկատվության տրամադրման միջոցով պատշաճ կերպով պատասխանել է ՀԿ-ների եւ հասարակության բոլոր պահանջներին եւ անհանգստություններին, մասնավորապես, հավաստիացրել է, որ «Ամուլսարը» ոչ մի բացասական ազդեցություն չի գործի Ջերմուկի վրա:

Կրկին կոչ ենք անում համապատասխան կազմակերպություններին եւ անհատներին օգտվել մեր կայքում հասանելի տեղեկատվությունից: Այն դեպքերում, երբ մեր զեկույցները կասկածի տակ են առնվում` կոչ ենք անում շահագրգիռ կողմերին մեզ հետ ուղղակի կապ հաստատել: Իսկ եթե մանրամասն ուսումնասիրությունների տարրերը շարունակում են հակասական թվալ, որոշ ՀԿ-ներին կոչ ենք անում ավելի պատասխանատու եւ արդյունավետ կերպով օգտագործել իրենց դրամաշնորհային միջոցները եւ ապացույցներ տրամադրել»:

Դիտում՝ 2050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW