IFC-ն կօգնի հայկական սննդամթերք արտադրողներին բարելավել գործելակերպը

18.05.2012 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համատեղ խորհրդատվական ծրագիր է գործարկել, որի նպատակն է օգնել հայկական սննդամթերք արտադրողներին բարելավել արտադրության գործելակերպը: 

«Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագիրը» հիմնված է IFC-ի համաշխարհային փորձի վրա՝ նպատակ ունենալով օգնել Հայաստանի սննդամթերք արտադրողներին որդեգրել սննդի անվտանգության ապահովման լավագույն միջազգային փորձը, հայտնել են կորպորացիայի երեւանյան գրասենյակում:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն սեմինարներ և կտրամադրվեն խորհուրդներ, ինչը կօգնի ոլորտի ընկերություններին իրականցնել HACCP-ը (Վտանգների վերլուծության և վերահսկման կրիտիկական կետերի)՝  համաշխարհային ճանաչում ունեցող ստանդարտը, որը հիմք է հանդիսանում սննդամթերքի անվտանգության հավաստագրման/սերտիֆիկացման միջազգային համակարգերի մեծամասնության համար:

«Մենք ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ այս տարածաշրջանում, որոնք ցուցադրում են, ինչպես է սննդի անվտանգության բարձրացումը հնարավորություններ ստեղծում սննդամթերք արտադրողների համար և դյուրին դարձնում մուտքը նոր շուկաներ», - նշել է IFC-ի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Դիտում՝ 2527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW