Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 10-ին Երեւանում կանցկացվի «Երևան Բիզնես Վազք - 2012» (Yerevan Business Run - 2012) մարաթոնյան վազքի մրցույթ։Միջոցառումը նախաձեռնել են Երեւանի քաղաքապետարանը, Ավստրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչությունը եւ Best Western Congress եւ Golden Tulip Yerevan հյուրանոցները: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի բաժնի պետ Գարիկ Արաբյանը, մարաթոնը նախատեսված է 3-հոգանոց թիմերով մասնակցելու համար, ամեն թիմի մասնակցության վճարը կազմում է 30 հազ. դրամ, իսկ հավաքագրված միջոցները կուղղվեն Աջափնյակի զբոսայգիներից մեկի բարեկարգմանը:Մարաթոնի երթուղին 2,6 կմ է. Golden Tulip Yerevan հյուրանոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովա պողոտա - Աբովյան փողոց - Golden Tulip Yerevan հյուրանոց:Հաղթող թիմը կստանա ուղեգրեր Վիեննա՝ մասնակցելու այնտեղ կայանալիք «բիզնես-վազքին»: Գարիկ Արաբյանը նշել է, որ մասնակցության հայտ այս պահի դրությամբ ներկայացրել է 6 թիմ, սակայն նախնական պայմանավորվածություններ են ձեռքբերվել եւս 15-ի հետ:Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ hունիսի 1-ը businessrun.am կայքում: Tweet Դիտում՝ 2363