Սննդամթերքներից Հայաստանը միայն վայրի խեցգետին է արտահանում ԵՄ երկրներ

18.05.2012 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Սննդամթերքներից Հայաստանը միայն վայրի խեցգետին է արտահանում ԵՄ երկրներ, այսօր ասել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Աբրամ Բախչագուլյանը սա բացատրել է այն հանգամանքով, որ ԵՄ-ն հայաստանյան արտադրողներից պահանջում է արտահանելիս իրականացնել ԵՄ չափանիշներին համապատասխան լաբարատոր փորձաքննություն:

«Այդ պատճառով Հայաստանից ԵՄ երկրներ արտահանվում է միայն վայրի խեցգետին, քանի որ մեր ստանդարտները անասնաբուծության կոնկրետ այդ ճյուղում ԵՄ սննդի անվտանգության լաբորատոր փորձաքննության չափանիշներին համապատասխանում են»,- նշել է ծառայության պետը:

Աբրամ Բախչագուլյանի խոսքով, Հայաստանը պետք է ստեղծի լաբորատոր փորձաքննությունների ցանց, որի ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են:

Ծառայության պետը նաեւ ասել է, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ռազմավարությամբ մեր հանրապետության համար գերակա ուղղություն է սահմանվել այնպիսի սննդամթերքների արտահանումը ԵՄ, ինչպիսիք են ձուկը, միրգը, բանջարեղենը եւ մեղրը:

«Պարտավորություն ենք ստանձնել մեր եվրոպացի գործընկերների առջեւ մոնիտորինգ իրականացել ձկնաբուծության ոլորտում եւ ներկայացնել դրա արդյունքները: Եթե ձկնաբուծության ոլորտում մեր տնտեսվարողները համապատասխանեն ԵՄ չափանիշներին, ապա նրանք կկարողանան ձուկ արտահանել ԵՄ երկրներ»,- ասել է Աբրամ Բախչագուլյանը՝ հավելելով, որ մոնիտորինգը կմեկնարկի հունիսի 1–ից:

Դիտում՝ 5603

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW