Բագրատյան. Ռուսաստանում բանկ հիմնելու համար $3 մլն է պետք, Հայաստանում՝ $15 մլն
17.05.2012 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում ներկայումս տիրում է պետական կապիտալիզմ է եւ երկրի տնտեսական համակարգը ապակենտրոնացման կարիք ունի, ասել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
«Ինչո՞ւ, օրինակ, Ռուսաստանում բանկ հիմնելու համար $3 մլն է պետք, իսկ Հայաստանում՝ $15 մլն, կամ ինչո՞ւ Պոլիտեխնիկը կամ ԵՊՀ-ն չեն կարող գործարկել իրենց սեփական կենսաթոշակային ֆոնդերը», - ասել է Հրանտ Բագրատյանը մայիսի 16-ին Երկիր Մեդիա հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ նրա, երկրում ստվերայնության կրճատման առաջնահերթ միջոցառումներից պետք է դառնա նվազագույն աշխատավարձը ներկայիս 32 500-ից մինչեւ 72 500 դրամ բարձրացումը, ինչպես նաեւ պրոգրեսիվ եկամտահարկը, մինչդեռ, ըստ Բագրատյանի, այս տարվանից կիրառվող 25% եկամտահարկը 2 մլն դրամից ավելի ամսական եկամուտների վրա անարդյունավետ է:
Պատասխանելով իր վարչապետության օրոք աղքատության եւ կոռուպցիայի բարձր մակարդակի վերաբերյալ դիտարկմանը, Հրանտ Բագրատյանն ասել է, որ այդ ժամանակ վերոհիշյալ ոլորտներում դիտարկվում է շոշափելի առաջընթաց, որը նաեւ գնահատվում էր միջազգային կառույցների կողմից, մինչդեռ ներկայիս կառավարության օրոք Հայաստանը նահանջ է ապրում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: