Հայբիզնեսբանկը շնորհակալություն է հայտնում ավանդատուներին

16.05.2012 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայբիզնեսբանկը շնորհակալություն է հայտնում «Հուսալի ապագա» ավանդատեսակում ներդրում կատարած ավանդատուներին, որոնց շնորհիվ «ՈՒԱԿ մանկական ուռուցքաբանության բաժանմունք»-ի հաշվեհամարին մինչ օրս փոխանցվել է 2.265.000 դրամ, իսկ «Գյումրու տարեցների և հաշմանդամների տուն ինտերնատ»-ի հաշվեհամարին` 552.000 դրամ:

Բանկում 2011թ. հոկտեմբերից գործում է «Հուսալի ապագա» ավանդատեսակը: Ներդնելով ավանդը, ավանդատուն ընտրում է վերը նշված երկու  կազմակերպություններից մեկը, որոնց հաշվեհամարին Հայբիզնեսբանկի սեփական ռեսուրսների հաշվից փոխանցվում է ավանդատուի ներդրվող ավանդի 0.1 %-ի չափով գումար:

Դիտում՝ 1789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW