Fitch-ը հավատում է ԱՊՀ բանկերի վարկունակությանը
15.05.2012 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.knightsbridgeinvest.com

Երեւան/Մեդիամաքս/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի բանկերի վարկունակության ցուցանիշները 2012-ին կայուն կլինեն:
Գործակալության՝ մայիսի 14-ին հրապարակած զեկույցում նշվում է, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բանկերի ռիսկերը՝ կապված եվրոգոտու ճգնաժամի հետ, շարունակում են էական մնալ՝ հաշվի առնելով տարածաշրջանի կախվածությունը արտահանումից, բանկերի սեփականատերերի կազմից եւ, եվրոգոտում հետագա սթրեսների դեպքում, ազգային արժույթների հնարավոր թուլացումից:
Միեւնույն ժամանակ Fitch-ն ակնկալում է, որ Ռուսաստանի եւ հետխորհրդային պետությունների մեծամասնության բանկերի վարկունակության ցուցանիշները 2012-ին կայուն կլինեն, քանի որ հումքի բարձր գները պահպանում են տնտեսական աճը եւ, որպես հետեւանք, բանկերի ակտիվների որակը եւ շահութաբերությունը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: