ՍԹԱՐ-ն առաջարկում է օգնել հիվանդ երեխաներին

14.05.2012 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՍԹԱՐ առեւտրային ցանցում մեկնարկել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան, որի միջոցով ցանցը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին»:

Նախագծի կարգախոսն է «Ուզում եմ ապրել»  եւ նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
 
Ակցիան կտեւի մինչեւ ամսվա վերջ եւ կընթանա մի քանի ուղղությամբ: Նրա շրջանակում, ցանցի սուպերմարկետներում կտեղադրվեն դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան նվիրատվություն կատարել հիմնադրամին: Նախագիծը կիրականացվի նաեւ առցանց` ՍԹԱՐ-ի ֆեյսբուքի էջում: Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են ցանկացած պահի միանալ նախագծին եւ համապատասխան բաժնում թողնել հաղորդագրություն բարեգործական ակցիաների կարեւորության մասին: Յուրաքանչյուր հաղորդագրության դիմաց ՍԹԱՐ-ը բարեգործական ֆոնդին կփոխանցի 50 դրամ:
 
«Միասին օգնենք երեխաներին» ակցիան իրականացվում է արդեն 4-րդ տարին: Այն մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է»,- ասել է ՍԹԱՐ ցանցի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը:

Նախագծին աջակցել ցանկացողները կարող են նաեւ նվիրատվություն կատարել` գումար փոխանցելով հատուկ հաշվեհամարին. Էյչ Էս Բի Սի Հայաստան 001 050 525 003.

Հավաքված բոլոր միջոցները հունիսի սկզբին կփոխանցվեն «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին»: Հաշվետվությունը կհրապարակվի ընկերության պաշտոնական կայքէջում (www.star.am) եւ ֆեյսբուքի էջում (https://www.facebook.com/starsupermarket):

Դիտում՝ 4793
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW